Կառավարչական հաշվառման հաշվապահ
Երևանի Շոկոլադի Գործարանը աշխատանքի է հրավիրում Կառավարչական հաշվառման փորձառու հաշվապահի․
Պարտականություններ
• Հիմանական միջոցների հաշվառում,
• կրեդիտորների հաշվառում,
• ընկերության գործունեության պլանավորման և հաշվառման համար վերլուծական տեղեկատվության պատրաստում,
• ֆինանսական հաշվետվությունների կազմմանը մասնակցություն,
• վերլուծությունների իրականացում,
• 1 C 8․3 ծրագրում կառավարչական հաշվառման գործառնությունների ձևակերպում և իրականացում,
• անմիջական ղեկավարի կողմից հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության, ֆինանսների ոլորտում,
• հաշվապահական ստանդարտների իմացություն,
• Excel ծրագրի գերազանց իմացություն,
• տվյալների բազաների հետ աշխատելու (մշակել, վերլուծել) ունակություն,
• մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,
• թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
• իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
• նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում:
• օտար լեզուների և 1C ERP 8․3 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն